Հ.Ս. Թամազյանի անվան Հայաստանի վիրաբուժության լրաբեր

2(84) 2014

Բովանդակություն

Юбилей Агаджанян И. Г. 

Սարգսյան Պ. Գ., Հովսեփյան Ա. Ն. Թալիումի միացություններով թունավորման պաթոհյուսվածաբանական և քիմիատոքսիկոլոգիական ախտորոշումը դատա-բժշկական փորձաքննությունների պրակտիկայում

Геокчян Н. О., Егиазарян А. А., Арутюнян М. Г. Изучение взаимодействия и одидного анионногокомплексапалладия (II) с трифенилметановым красителем малахитовым зеленым экстракционно-фотометрическим методом
Адамян Р. Т. Особенности общего статуса и акушерско-гинекологического анамнеза у больных раком тела матки в Республике Армения
Бахшян Ш. А. Наш опыт применения ангиовита у женщин группы высокого риска по возникновению дефектов неврaльной трубки плода
Вирабян Р. Т., Варданян А. Г., Акопян Г. К., Карапетян А. З., Агекян Л. Г. , Огаджанян М. С. Специфика транспорта кислорода у пожилых больных с хроническими заболеваниями периферичес-ких сосудов нижних конечностей
Саакян Ц. А. Размышления о становлении и положении районного специалиста – хирурга 
Тосунян С.М. Частота встречаемости тромбообразования в полости левого желудочка  у больных с ишемической дилатационной кардиомиопатией  с сопутствующим сахарным диабетом
Бойко В. В., Лыхман В. Н., Шевченко А. Н., Тимченко Н. В., Меркулов А. А., Клименко В. П. Определение факторов риска возникновения послеоперационного пареза кишечника после операций на толстом кишечнике
Эйрамджян Г. Г., Арутюнян А. С. Клиническая оценка эффективности препарата «Нарпи»  в лечении ожоговых ран различной этиологии
Бойко В. В., Евтушенко Д. А., Омельченко О. А. Патоморфологические аспекты спаечного процесса брюшной полости у больных с острой кишечной непроходимостью
Енокян А. Д. Осложнения ринопластики. (Обзор литературы)
Галустян Г. А. Эндопротезирование проксимального отдела плечевой кости при патологическом переломе на фоне болезни Педжета(Случай из практики)
Кочарян А. Г.  Нагнаившаяся дермоидная киста малого таза (Случайизпрактики)
 
Ամփոփումներ
 
Գյոկչյան Ն.Օ., Եղիազարյան Ա. Ա.,Հարությունյան Մ. Հ.
Պալադիում (II) –իյոդիդային անիոնային կոմպլեքսի և եռֆենիլմեթանային շարքի ներկանյութ մալախիտային կանաչի փոխազդեցության ուսումնասիրությունը էքստրակցիոն-ֆոտոմետրականեղանակով
Ուսումնասիրվել է պալադիում (II) յոդիդային անիոնային  կոմպլեքսի փոխազդեցությունը եռֆենիլմեթանային շարքի ներկանյութ՝ մալախիտային կանաչի հետ ծծմբաթթվային միջավայրում: Հաստատվել են իոնական ասոցիատի (ԻԱ) առաջացման օպտիմալ պայմանները և նրա էքստրակցիան օրգանական ֆազ, լիգանդի և ներկանյութի կոնցենտրացիաները, պալադիում (II)-ի որոշվող կոնցենտրացիոն սահմանները: 
Որոշված է առաջացող ԻԱ-ի բաղադրությունը:
 
Ադամյան Ռ. Տ.
Արգանդի մարմնի քաղցկեղով հիվանդների ընդհանուր կարգավիճակի եվ մանկաբարձագինեկոլոգիական անամնեզի առանձնահատկությունները Հայաստանի Հանրապետությունում
ԱՄՔ-ով հիվանդ հայ կանանց շրջանում, ճարպային ու ածխաջրային նյութափոխանակությունների խանգարումներից և զարկերակային  հիպերտենզիայից բացի, հայտնաբերվել է կառուցվածքային հիպերստենիկ և պիկնիկ տիպերի, նվազ ֆիզիկական ակտիվությամբ, գերհեմոկոագուլյացիոն պոտենցիալով և կարդիոպաթիաներով, ինչպես նաև անամնեզում դաշտանային ֆունկցիայի տարբեր խանգարումներով և անգամ չխախտված վերարտադրողական ֆունկցիայի ցածր իրագործմամբ կանանց թվի` վիճակագրորեն հավաստի (P<0,05) գերազանցում համեմատած հսկիչ խմբի հետ: Եզրահանգումն այն է, որ ԱՄՔ-ի ռիսկերի` ինչպես հայտնի, այնպես էլ բացահայտված գործոնների ակտիվացումը ՀՀ-ում որոշակի չափով պայմանավորված է դրա որոշ կլիմայաաշխարհագրական առանձնահատկություններով, ինչպես նաև վերջին տարիների բնական կատակլիզմներով և սոցիալական ցնցումներով:
 
Բախշյան Շ.
Անգիովիտի օգտագործման մեր փորձը պտղի նյարդային խողովակի զարգացման արատների պրոֆիլակտիկայի նպատակով բարձ ռիսկի խմբի կանանց մոտ
Մեր կողմից ուսումնասիրվել է նյարդային խողովակի արատի բարձր ռիսկի խմբի հիպերհոմոցիստեինեմիա ունեցող կանանց նախաբեղմնավորման փուլում անգիովիտ պատրաստուկի կիրառման արդյունավետությունը: Հաստատվել է, որ Անգիովիտի կիրառումը բերում է  ոչ միայն հոմոցիստեինի մակարդակի նորմալացմանը, նյարդային խողովակի արատների կանխարգելմանը, այլ նաև կանխում է գեստացիոն բարդությունները:
 
Վիրաբյան Ռ.Թ., Վարդանյան Ա.Գ., Հակոբյան Գ.Ք.,Կարապետյան Ա.Զ., Աղեկյան Լ.Հ., Օհանջանյան Մ.Ս.
Ստորին վերջույթների պերիֆերիկ անոթների քրոնիկական հիվանդություններով տարեց հիվանդների մոտ թթվածնի տրանսպորտի սպեցիֆիկան
Ստորին վերջույթների անոթների քրոնիկ զարկերակային անբավարարությամբ հիվանդների մոտ նկատվում են տեղաշարժեր թթվածնի տրանսպորտի բոլոր համակարգերում` թթվածնի յուրացման բարձրացում, թոքերի վենտիլյացիայի էֆֆեկտիվության իջեցում, զարկերակային հիպօքսեմիա, չհաշված շնչառության հիպերվենտիլյացիոն ռեժիմին:
 
Սահակյան Ց.Ա.
Մտորումներ շրջանային վիրաբուժի կայացման և նրա իրավիճակի մասին
Շրջանային պայմաններում մեր մասնազիտական գործունեության մեջ կան բազմաթիվ հարցեր, որոնցլուծման համար պահանջվում են արմատական փոփոխություններ։ Երկար տարիների շրջանային պայմաններում մասնազիտական աշխատանքում համոզվել եմ, որ լավ մասնագետ կայանալու և իրավիճակր պահպանելու համար շատ ջանքեր են պետք։ Այն կախված է բազմաթիվ հանգամանքներից, առաջին հերթին անձի պոտենցիալ ունակություններից, կոլեկտրվի անդամներից, բուժական հիմնարկի, ինչպես նան շրջանի ղեկավարների իրավասու լինելուց։
Այդ բոլորի պոզիտիվ հարմոնիկ ընթացքի որևէ օղակի խախտումը կարող է բերել մեծ ջանքերով ստեղծվածի, ինչպես նաև արդեն կայացած մասնագետի կործանմանը։
 
Թոսունյան Ս.Մ.
Դիլատացիոն կարդիոմիոպաթիայով և շաքարային դիաբետով հիվանդների մոտ սրտի թրոմբագոյացման  հաճախականությունը
Հետազոտության մեջ ներկայացված են 40 հիվանդ իշեմիկ դիլատացիոն կարդիոմիոպաթիայով, շաքարային դիաբետով, որոնց մոտ հայտնաբերվել է թրոմբոգոյացում ձախ փորոքի խոռոչում, ինչը հավանաբար պայմանավորված է շաքարային դիաբետի ախտաբանական առանձնահատկություններով:
 
Վ․Վ․Բոյկո*, Լիխման Վ․Ն․**․ Շեվչենկո Ա,Ն․*, Տիմչենկո Ն.Վ․**, Մերկուլով Ա․Ա․**, Կլիմենկո Վ․Պ․**
Հաստ աղիքի վիրահատությունից հետո աղիքների հետօպերացիոն  պարեզի առաջացման ռիսկի գործոնների հայտնաբերումը։
Վերլուծվել են 313 հիվանդների բուժման արդյունքները, որոնք վիրահատվել են ինստիտուտիկլինիկայում, հաստ աղիքի տարբեր հիվանդությունների պատճառով։ Որոշակիացվել են հաստ աղիքի հետվիրահատական պարեզների առաջացման պատճառների ռիսկի գործոնները։ Հաստատվել է, որ հաստ աղիքի պարեզների համալիր բուժումը, օգտագործելով նրա առաջացման ռիսկի աստիճանի՛ մշակված բալային գնահատումը, նպաստում է հաստ աղիքի հետվիրահատական պարեզների պրոֆիլակտիկայի և բուժման արդյունքների բարելավմանը, որը արտահայտվում է աղիքների մոտոր և էվակուատոր ֆունկցիաների ավելի վաղ վերականգնումով։
 
Էյրամջյան Գ. Գ., Հարությունյան Ա. Ս.
«Նարփի» նրբաքսուկի կլինիկական արդյունավետության գնահատականը` տարբեր էթիոլոգիայի այրվածքային  վերքերի բուժման ընթացքում
Վերջին տասնամյակում զգալի առաջընթաց է նկատվում խորը ջերմային այրվածքներով հիվանդներիբուժման ըթացքում: Չնայած արդիական բժշկության զգալի զարգացման, նկատվում է նաև միտում խորը ջերմային այրվածքներով հիվանդների քանակի շատացմանը:
Վերջին 3 տարիների ընթացքում ստացիոնարի պայմաններում մեր կողմից օգտագործվել է «Նարփի» նրբաքսուկը խորը թերմիկական այրվածքներով 63 հիվանդների բուժման համար: Բոլոր դեպքերում նկատվում էր մեռուկացված հյուսվածքների զանգվածային տարանջատում, նուրբ գրանուլյացիոն հյուսվածք իզուգահեռ աճով: Վերքի եզրային էփիթելացումը ուղեկցում էր գործընթացին բոլոր փուլերում:Եզրակացություն.«Նարփի» նրբաքսուկի կիրառումը կրկնակի անգամ կարճացնում է բուժման ժամկետները, ցուցաբերելով զգալի վերքը մաքրող և վերքը լավացնող ազդեցություններ:
 
Բոյկո Վ. Վ․, Եվտուշենկո Դ․ Ա․, Ամելչենկո Օ․ Ա․
Որովայնի խոռոչի կպումնային պրոցեսի ախտակառուցվածքաբանական ասպեկտները սուր աղիքային  անանցանելիությամբ հիվանդների մոտ
Ախտակառուցվածքաբանական հետազոտությունների համար նյութ է հանդիսացել հարպատային որովոյնամզի հյուսվածքը։ Հիվանդների առաջին խումբը (n=20) կազմված է այն դիմորդներից, որոնք սուր աղիքային անանցանելության պատճառով վիրահատվել են ստանդարտ եղանակով։ Երկրորդ խումբը (n=20)-հիվանդներ, որոնք վիրահատվել են աղիքների սուր անանցանելիության կապակցությամբ մեր կողմից մշակված եղանակներով և ուղարկվել են կպումների առաջացման պրոֆիլակտիկայի։  Ստացված տվյալները միանգամայն օրինական են, քանզի, հիմնական խմբում ի պատասխան նախավիրահատական շրջանում տարված բուժական միջոցառումների նկատվում է կոմպենսատոր փոփոխությունների կառուցվածքաբանական վիզուալիզացիա։ 
Կմպենսատոր փոփոխությունները նախ և առաջ արտահայտվում են որովայնամզի բոլոր շերտերում դիֆուզ ինֆիլտրացիայի բացակայությամբ, նոր գայացած և ավելի դիֆերենցված անոթների առկայությամբ, որոնց պատերի մեջ առկա են էլաստիկ թելեր։ Եվ, վերջապես, համաձայն կատարված կառուցվածքաչափաբանական  հետազոտությունների, նշվում է МЦП անոթների մակերեսի և տրամագծի մեծացում։
 
Գալուստյան Գ.Հ.
Բազկոսկրի պրոքսիմալ հատվածի էնդոպրոթեզավորում ախտաբանական կոտրվածքի կապակցությամբ ոսկրի Պեջեթի հիվանդության ժամանակ
Ներկայացված է կլինիկական դիտարկում՝ բազկոսկրի պրոքսիմալ հատվածի էնդոպրոթեզավորում ախտաբանական կոտրվածքի կապակցությամբ ոսկրի Պեջեթի հիվանդության ժամանակ:  Համառոտ ներկայացված են ժամանանակից պատկերացումները պրոբլեմի ծագման և բուժման վերաբերյալ:
 
Քոչարյան Ա.Հ.
Փոքր կոնքի թարախակալված դերմոիդ կիստա
 
Ներկայացված է փոքր կոնքի թարախակալված դերմոիդ կիստայով հիվանդի վիրաբուժական բուժման դեպք պրակտիկայից: Հետվիրահատական ընթացքն անցել է հարթ: